211652_close_icon
views-count2278 դիտում article-date 23:02 04-07-2021

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեկնեցին Բուլղարիա՝ KWU վարկածով Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեկնեցին Բուլղարիա՝ մասնակցելու KWU վարկածով Եվրոպայի «Senshi» առաջնությանը։

Այս տարվա հուլիսի 8-10-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայանալիք KWU վարկածով Եվրոպայի «Senshi» առաջնությանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայանում է հետևյալ կազմով․ մենամարտողներ՝ Արթուր Հարությունյան և Գեղամ Մանավազյան, ներկայացուցիչ՝ փոխնախագահ Հայկ Միսակյան։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Մենամարտերը լինելու են պրոֆեսիոնալ ու շա՜տ դիտարժան։

Մեր ֆեդերացիայի՝ այսօր մեկնող պատվիրակությանը մաղթում ենք բարի թռիչք ու հաղթանակած վերադարձ։

Հավելենք նաև, որ 2022թ.-ի KWU վարկածով Կիոկուշին կարատեի Եվրոպայի մանկապատանեկան առաջնության կազմակերպումն ու անցկացումը Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի կողմից վստահված է հենց մեր ֆեդերացիային և կայանալու է Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր