211652_close_icon
views-count7808 դիտում article-date 22:40 05-07-2021

Պարտվել ենք, որովհետև կուրացել ու մեծամտացել ենք մեր տարած հաղթանակով ու մատնվել ենք անգործության. Վահրամ Ավագյան

Արցախի Հանրապետության  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մենք պարտվել ենք Ոչ միայն 44-օրյա պատերազմում, այլ պարտվել ենք ամեն օր՝ 30 տարի շարունակ ... Պարտվել ենք, որովհետև մոռացել ենք, որ երբեք հաղթանակը օդից չի ընկնում:
 Պարտվել ենք, որովհետև կարծել ենք,  թե Հաղթանակը մեկ ակնթարթ է։ Պարտվել ենք, որովհետև կուրացել ու մեծամտացել ենք մեր տարած հաղթանակով ու մատնվել ենք անգործության։ Մոռացել ենք, որ Հաղթանակը բազմաշերտ և բազմատարր է:
Հաղթանակը պռոցես է, գործընթաց ... հաղթանակը իշխանությունների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ճիշտ աշխատանքն է տարբեր ու բոլոր ուղղություններով ... Նույնն է նաև պարտությունը. Պարտությունը մեկ ակնթարթ չէ! Այն գործընթաց է՝ տարիների անաշխատություն կամ սխալ ու թերի աշխատանք տարբեր ու բոլոր ուղղություններով։

Մենք Պարտվել ենք, որովհետև մեր բոլորի որոշումները, դիրքորոշումներն ու քայլերը՝ որպես  հասարակություն, որպես մեկ ընտանիք, որպես ազգ, տարել են Ոչ թե հաղթանակի, այլ պարտության... 30 տարի շարունակ ...
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր