211652_close_icon
views-count27361 դիտում article-date 11:57 06-07-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին, շրջվել ու հայտնվել ձորակում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Քաղսի գյուղ տանող ճանապարհին, դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել ձախակողմյան հատվածի ծառին և հայտնվել ձորակում;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Նուբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի  ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր