211652_close_icon
views-count1929 դիտում article-date 19:20 08-07-2021

Անգլիան ֆանտաստիկ էր, բայց ինձ համար դա 11-մետրանոց չէր. Ժոզե Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է վիճելի 11-մետրանոցը, որ նշանակվեց Եվրո-2020-ի կիսաեզրափակչի՝ Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև խաղում (2-1 լրացուցիչ ժամանակում), հայտնում է Armsport.am-ը:
 
«Այո, հիանալի խաղ էր, բայց ես վստահ չեմ, որ դուք ցանկանում եք լսել իմ կարծիքը։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ոչ թե այն , ինչ կա։ Այնտեղ հաստատ չկար 11-մետրանոց։ Հաղթեց լավագույն թիմը, Անգլիան արժանի էր հաղթանակին։
 
Անգլիան ֆանտաստիկ էր, բայց ինձ համար դա 11-մետրանոց չէր։ Նման մակարդակում՝ Եվրո-ի կիսաեզրափակչում, ես իսկապես չեմ հասկանում մրցավարի այդ որոշումը։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես VAR-ը չչեղարկեց մրցավարի որոշումը»,- ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր