211652_close_icon
views-count13115 դիտում article-date 21:43 15-12-2016

Ժոզե Մոուրինյո. Ես ասել էի Իբրահիմովիչին, որ Անգլիան հանգստավայր չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի անձնական հատկանիշների մասին: «Ես գիտեի, որ Իբրահիմովիչը ունի բնավորություն, կամք և խաղամակարդակ: Նրա տարիքում արժեք խոսել բնավորության մասին: Ես գիտեի, որ նա ունակ է անել այն, ինչ անում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես նրան ասել էի, որ Անգլիան հանգստանալու տեղ չէ: Երբ ֆենոմենալ կարիերայով հարուստ տղան ցանկանում է հանգստանալ, նա չի գալիս Անգլիա: Անգլիա գալիս են, որպեսզի խաղան աշխարհի ամենաբարդ լիգայում: Այս լիգան նրանց համար է, ով ցանկանում է կատարելագործվել և ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Զլաթանի որոշումը սրանով է պայմանավորված եղել: Ես շատ գոհ եմ, և խնդիրը միայն գոլերը չեն: Նրա գոլերը, առաջատարի հատկանիշները, մոտիվացիան. այդ ամենից շատ գոհ եմ», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր