211652_close_icon
views-count5610 դիտում article-date 22:42 09-07-2021

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը, վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Այնթապ) և պարզել, որ այստեղ կոպտորեն խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույց, լվացարաններ՝ հոսող տաք և սառը ջրով, հանդերձարան և այլն) չի բացառվել արտադրական գործընթացների ժամանակ խաչաձև աղտոտումը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամաս կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ վերացվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Գեղարքունիքի  մարզ, գ. Լճաշեն) արտադրական գործունեության կասեցումը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման հիմքով: 
 
https://snund.am/?p=57414    
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր