211652_close_icon
views-count1770 դիտում article-date 17:56 09-07-2021

Արման Բաբաջանյանն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին. հրավիրում եմ ՀՔԾ ուշադրությունը. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես այստեղ դիտավորություն այս պահին չեմ արձանագրի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ-ն չքննեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերաբերյալ իր միջնորդությանը, որով առաջարկվուևմ էր, որ նա չմասնակցի ընտրության արդյունքները վիճարկելու գործի քննությանը:

«Կարծես թե Վահե Գրիգորյանի մոտ նկատում եմ ՍԴ-ում գործերի քննության առանձնահատկությունների որոշակի պատըկերացման մի քիչ այլ մոտեցում կամ թերություն: Վերջինս մի քանի անգամ հղում արեց արձանագրությանը, այդ արձանագրությունը մնում է իրենց մոտ, դա մեզ չեն ուղարկում: Այսինքն մենք տեղյակ չենք՝ ինչ հարցեր են քննարկվել: Վերջինս պնդեց, որ մեր բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն քննություն կատարվել է ՍԴ աշխատակարգային նիստում: Դա դռնփակ նիստ է եղել, որին ես մասնակից չեմ եղել: ՍԴ-ն գտել է, որ անհնարինության հիմք առկա չէ, շատ լավ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:

Այն, որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի, գիտեն բոլորը, վստահ եմ՝ գիտի նաեւ ինքը, բայց ամեն դեպքում պրոցեսի ընթացքում է որոշվում անձի անհնարինությունը ֆիքսել, թե ոչ: Պրոցեսի արդյունքում չի ֆիքսվել, ոչինչ»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունենՍԴ-ից, Վարդեւանյանը պատասխանեց. «Մենք եկել ենք այն տրամադրվածությամբ, որ տեղի ունենա սահմանադրական արդարադատություն: Ես կարող եմ ասել, որ եթե նման նման ակնկալիք, տրամադրվածություն չունենայինք, չէինք ներկայացնի դիմում առհասարակ:

Ես քիչ առաջ ծանոթացա, թե ինչ էր կատարվում ՍԴ-ի առջեւ: Ես հրավիրում եմ ՀՔԾ-ի եւ դատախազության ուշադրությունը: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսում էր ՍԴ-ի մասին ուղղակի սպառնալիքներով: Ընդհուպ ասում էր, որ եթե անվավեր ճանաչվի, ապա դրա համար կլինեն իրավական հետեւանքներ եւ այլն: Եթե սա չէ ՍԴ-ի գորչծունեությանն ուղղակի միջամտելը կամ սպառնալիքներ ներկայացնելը, ես չգիտեմ, որն է: Ես հիշեցնեմ, որ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՔԾ-ն «Վիկիլիքիսի» նյութի հիման վրա, իբր ՍԴ գործունեությանը միջամտելու մեղադրանքով գործ էր հարուցել, հետո այն ուղարկել էր դատարան: Հիմա հետաքրքիր է, թե ինչ վարքագիծ են դրսեւորում, երբ մարդն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին: Ես այս հարցը կբարձրաձայնեմ ՍԴ-ի նիստում»,-ասաց Վարդեւանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր