211652_close_icon
views-count2154 դիտում article-date 15:38 09-07-2021

Արման Բաբաջանյանն ու նրա կուսակիցները սպառնում են ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդումներով

Սահմանադրական դատարանի առջեւ այսօր՝ հուլիսի 9–ին, առավոտյան բողոքի ակցիա են րել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ու նրա կուսակիցները, հայտնումէ  News.am-ը։

Նրանք պահանջում էին, որ Սահմանադրական դատարանը չբավարարի «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Բաբաջանյանը նշեց, որ եթե ՍԴ-ն որոշում կայացնի չեղարկել ընտրությունների արդյունքները, դա կլինի սահմանադրական կարգի տապալում։

Ավելին՝ Արման Բաբաջանյանի կուսակից Արտաշես Խալաթյանը հայտարարեց, որ նման որոշումը  հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի կողմ քվեարկած դատավորների նկատմամբ սկսվեն քրեական հետապնդումներ։

Նմանատիպ նյութեր