30512 դիտում
13:03 10-07-2021
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ-ին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի մոտ, բախվել են Արծվի Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի և Գագիկ Գալստյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Ա. ԱՎետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+