211652_close_icon
views-count2974 դիտում article-date 18:43 10-07-2021

Ադրբեջանցի պատգամավորները իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

«Երեկ Ադրբեջանի խորհրադարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանցի պատգամավորները իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես «պատմական ադրբեջանական հող»։

«Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում»

Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ «այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը»:

Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր