211652_close_icon
views-count1039 դիտում article-date 09:59 04-10-2024

Թուրքիայի բնակչության մոտ 90%-ը կարծում է, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ

Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1,100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել է «Իսրայելը Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություններ ունի՞» հարցը,  ինչին ի պատասխան՝ 89%-ը դրական պատասխան է տվել, իսկ 10.6%-ը՝ բացասական։

Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը:

Հարցումն իրականացվել է Իսրայելի՝ Լիբանան մտնելուց հետո, ինչից հետո Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։

Նման հարցում իրականացվել էր նաև 2023-ի դեկտեմբերին, որի ժամանակ մասնակիցների 81.6%-ը դրական պատասխան էր տվել հարցին, իսկ 18.4-%ը՝ բացասական։

Ըստ այդմ՝ հարցման արդյունքները նախորդի համեմեմատ զգալիորեն ավելացել են։

Նմանատիպ նյութեր