2445 դիտում
20:12 11-07-2021
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը. Ստեփան Դանիելյան
«Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է եւ տարածքային պահանջատիրության հիմք», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Օրինակները շատ են' Պարսից Ծոց - Արաբական Ծոց (եթե որեւէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում "Զանգեզուրի Միջանցք" անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն - "Արեւելյան Զանգեզուր": Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Եթե նման անվանումով որեւէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիեւից որքան գումար են ստացել դրա համար։
Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որեւէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել եւս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
979 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
2536 դիտում
23:59 06-01-2022
Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա. Ստեփան Դանիելյան
2582 դիտում
23:56 29-01-2022
Ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան