211652_close_icon
views-count2536 դիտում article-date 23:59 06-01-2022

Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա. Ստեփան Դանիելյան

Հայաստանն իր անվտանգությունը չի ապահովում, սպառում է ուրիշների կողմից ապահովվող անվտանգությունը,  ու այդ անվտանգությունը (լավ, կամ վատ) ապահովում է Ռուսաստանի ու Իրանի միջոցով։ Անգամ Իրանը չտատանվեց զորք մոտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի սահման ու դրանով ապահովեց Սյունիքի հանդեպ Հայաստանի սուվերենությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հայաստանի թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, ով հակառակը կպնդի, ուղարկեք հոգեբուժարան բուժվելու։

Ձեւավորվում է կոալիցիա՝ թյուրքական ու հակաթյուրքական։ Ով սա չի տեսնում, ուղղակի մտածողության խնդիր ունի։ Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը։

Հիմա մենք պետք է որոշենք, թե որ կոալիցիայում ենք գտնվում, մեր զորքի մասնակցությունը սիմվոլիկ է, ընդամենը կոալիցիաները ընտրության խնդիրն է դրանով լուծվում։

Սա է խնդիրը։ Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա։ Սա է խնդիրը։ Այլ հարց հիմա չկա։

Եթե կա հակառակ տրամաբանված կարծիք, առանց կաղապարների, ռեալպոլիտիկի դաշտում, խնդրեմ, հակառակը հիմնավորեք։

Հ.Գ. Ովքեր տարիներ ի վեր, հանուն «վեհ» գաղափարների Արցախը հանձնելու ջատագովներն են եղել, Ղազախական «ժողովրդավարության» մասին են սկսել մտածել ու ադրբեջանցիներն են նաեւ սոցցանցերում  իրենց ճղում ղազախական «ժողովրդավարության» համար։ Հետաքրքիր կերպով համընկնում են տեսակետները։ Հաջորդ քայլով Արցախից զորք հանելու խնդիրն են դնելու, հետո Սյունիքը Ադրբեջանին տալու ու այդպես շարունակ…»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր