94659 դիտում
20:47 11-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. Toyota Camry-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիտնի, ապա բախվել բեռնատար «Գազելին», վերջինս էլ՝ բախվել է կայանված Toyota-ին. վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, Ռոստովյան 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազելին», վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:
Վթարի մասի նշված գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է, սակայն վարորդական իրավունքի վկայական չուներ: Նա պատճառաբանեց, որ ժամկետը լրացել էր, առաջիկա օրերին պետք է դիմեր նոր վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերելու համար:
Հետաքննիչի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+