150552 դիտում
23:45 04-10-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Նիվայի» 62-ամյա վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել կայանված «Գազելին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ալափարս-Սոլակ գյուղամիջյան ճանապարհ, որտեղ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, սակայն պարզվել է, որ տեղի ուննեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ՝ «Նիվայի» վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Արտաշ Մ.-ն մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է եղել, որ ավտոմեքենան մոտ 20 մետր ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող, Ալեքսան Մ.-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի զննությամբ, պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տ. Շահնազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+