211652_close_icon
views-count4376 դիտում article-date 14:14 12-07-2021

Վրաստանում վանդալիզմի են ենթարկվում հայկական եկեղեցիները, հայերը զրկված են քաղաքական կյանքին մասնակցելուց. ՌԴ ԱԳՆ զեկույցը Վրաստանում հայերի մասին. Yelaket.am

ՌԴ արտգործնախարարությունը հրապարակել է «Առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցը, որում, ի շարս բազմաթիվ երկրների, տեղ է գտել նաև Վրաստանը, հայտնում է yelaket.am-ը։

Վրաստանի մասին հատվածում ուշադրության են արժանի հատկապես հայկական համայնքին վերաբերող տողերը։ Բարձրաձայնվում են վրացահայերին հուզող բազմաթիվ խնդիրներ։

«Միջազգային և վրացական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանը պարբերաբար անհանգստություն են հայտնում փոքր էթնիկ խմբերի մեկուսացման և վրացական «մեծամասնությունից» օտարվելու կապակցությամբ: Հայկական և ադրբեջանական խոշոր համայնքների ներկայացուցիչների մասնակցության աստիճանը երկրի հասարակական-քաղաքական կյանքին շարունակում է մնալ չափազանց ցածր, ինչը նրանց թույլ չի տալիս ամբողջությամբ ինտեգրվել վրացական հասարակության մեջ: Հանրային գործերին նրանց մասնակցության խոչընդոտները տարածքային հիմքով քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելքն է, որը սահմանվում է Վրաստանի Սահմանադրության 23.3 հոդվածով: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը բազմիցս բացասական կարծիքներ է հայտնել սահմանադրական այս դրույթի վերաբերյալ»,– նշում է զեկույցը։

Անդրադարձ է կատարվում նաև հայերի ազգային ինքնապահպանության խնդիրներին։

«Օրինակ՝ հայ համայնքը վաղուց էր բարձրացնում Սամցխե-Ջավախքի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները պահանջում են լայն ներկայացուցչություն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլոր հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիները: Այս կոչերը չեն գտնում Վրաստանի ղեկավարության աջակցությունը, որը դրանք գնահատում է որպես անջատողական տրամադրությունների արտահայտություն:

Բացի դրանից՝ վրացական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011 թ.-ին Վրաստանում «Կրոնական դավանանքների ազատ գրանցման մասին» օրենքի ընդունումից ի վեր գրանցվել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ»,– նշվում է զեկույցում։

Նմանատիպ նյութեր