211652_close_icon
views-count1281 դիտում article-date 11:42 13-07-2021

Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 13-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը:
 

Օրակարգում 9 հարց է ընդգրկված: Երևանի ավագանին որոշում կընդունի մայրաքաղաքում «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ շարադրելու, հակառակորդի հետ ամենամեծ սահմանն ունեցող Սյունիքի Կոռնիձոր գյուղին, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղին Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից գումար հատկացնելու մասին: Օրակարգում ընդգրկված են նաև որոշ հողամասերի նպատակային նշանակություն տալու, ինչպես նաև որոշ բնակարաններ և հողատարածքներ անհատույց օտարելու մասին նախագծեր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր