211652_close_icon

Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար․ NEWS.am

views-count1741 դիտում article-date 21:25 13-07-2021
Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեել են Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Սիսիանի համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է:

Նմանատիպ նյութեր