1741 դիտում
19:54 14-07-2021
Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթի հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Լավագույն գրադարան» անվանակարգով մրցույթը: Մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գրադարանները, խրախուսել լավագույն աշխատանքները, կարևորել գրադարանի և գրադարանավարի դերը, խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել ծառայությունների որակն ու ներդնել նորարարական գաղափարներ՝ միտված ընթերցանության խթանմանը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի 12-ին, և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին մինչև 2021թ. օգոստոսի 20-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթը կանցկացվի հինգ անվանակարգերում՝ «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան» և «Լավագույն մասնագիտական գրադարան»: Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով:

Նմանատիպ նյութեր
1549 դիտում
22:18 13-09-2019
Մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակում մասնակցության հայտերի ընդունումը
2937 դիտում
18:41 23-07-2020
Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»