211652_close_icon
views-count18510 դիտում article-date 18:21 14-07-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. բնակիչներն ասում են. «Երբ անձրև է գալիս, կեղտաջրերը լցվում են փողոցներով մեկ, մենք էլ ամենալավ խոսքերով հիշում ենք Աջափնյակի թաղապետին ու «Վեոլիա Ջրի» պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 13-ին, երեկոյան Երևանում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառով հերթական անգամ Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան և Ռոստոմյան փողոցների բնակիչները ամենաքաղցր խոսքերով  հիշեցին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին  ու «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուներին:

SHAMSHYAN.com-ի  թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երբ եղանակը մի թեթև փռշտում է, Աջափնյակի թաղապետարանի ու «Վեոլիա Ջուր» ընկերության անբարեխիղճ աշխատանքի արդյունքում մենք ասես հայտնվում ենք քարե դարում:

Անձրևաջրերի պատճառով կոյուղաջրերը դուրս են գալիս դիտահորերից ու ասես գետ դարձած հոսում փողոցից փողոց: Բազմաթիվ անգամ դիմել ենք թե՛ Աջափնյակի թաղապետարան, թե՛ «Վեոլիա Ջուր», սակայն՝ ոչ մի դրական պատասխան:

 Մեկը մյուսի վրա են գցում խնդիրը վերջնակապաես լուծելու աշխատանքները: Էլ չենք ասում, որ ողջ հատվածներում տիրում է գարշահոտություն: Բա եթե ագիտացիա եք անում, թե՝ պահպանեք սանիտարահիգիենիկ կանոնները,  հետևեք բժիշկների խորհուրդներին, բա էդ դեպքում ո՞վ է վերջապես Աջափնյակի թաղապետարանին ու «Վեոլիա Ջրին» խորհուրդ տալու, որ՝ մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեք, մի քիչ մարդ եղեք»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր