1497 դիտում
09:25 15-07-2021
Հավանական ու անհավանական տարբերակներ. ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։ Ըստ ամենայնի, որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին: «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի իրավաբաններ կարծիք են հայտնել, որ հազիվ թե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. այս տարբերակը համարվում է ամենաանհավանականը: Քիչ հավանական է համարվում նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու տարբերակը:
Իրավաբանների կարծիքով, ամենաօպիմալ ու հավանական տարբերակը կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելը, ինչի արդյունքում որոշակիորեն կնվազեն ՔՊԿ-ի մանդատները, փոխարենը համամասնորեն կավելանան ընդդիմության մանդատները: Կարծիք կա, որ ՍԴ-ն պարզապես կմերժի հայցերը և ԿԸՀ որոշումը կթողնի ուժի մեջ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավաբանները, հաշվի առնելով փաստերի այն ծավալը, որն ընդդիմությունը ներկայացրել է ՍԴ, նման որոշումը կլինի ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
826 դիտում
10:29 27-02-2024
Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ
1172 դիտում
12:14 28-03-2014
Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՍԴ-ն միջանկյալ որոշում կկայացնի և կուտակայինի դեմ փաստաթուղթը կվերանայվի
1588 դիտում
12:45 28-03-2014
Կուտակայինի մասով ՍԴ-ն կկայացնի մի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա. Արամ Մանուկյան
Այս բաժնից
676 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
913 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2221 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ