2028 դիտում
16:36 16-07-2021
ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու և տաքսոֆոնային ծառայությունը բարելավելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. Դատախազություն
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև ՔԿՀ առանձին ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքի արդյունքում՝ գումարի դիմաց բջջային հեռախոսների ներթափանցման ապահովումը կանխելու երաշխիքները դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացումը համապատասխան խլացուցիչների միջոցով:
Վերոհիշյալ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում տեղադրվել և ներկայումս անհրաժեշտ խլացուցիչներ առկա են միայն 3 ՔԿՀ-ներում: Սակայն որևէ ՔԿՀ-ում փաստացի ապահովված չէ բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացում՝ դրանց ոչ սարքին լինելու կամ իր նպատակային նշանակությանը մասնակի ծառայելու պատճառով:
Ուսումնասիրությունը վկայում է, որ անազատության մեջ գտնվող անձինք բջջային հեռախոսներ պահելու հանգամանքը հիմնականում պատճառաբանում են ընտանիքի անդամների հետ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսային շփում ունենալու անհրաժեշտությամբ: Թեև առանձին անձանց պարագայում վերջինս օբյեկտիվ պատճառաբանություն է, սակայն շատ դեպքերում ՔԿՀ-ներում ինտերնետ հասանելիություն ապահովող սարքերի հայտնաբերումը վկայում է, որ դրանք հիմնականում ծառայում են տարբեր սոցիալական ցանցերին հասանելիություն ունենալու նպատակով, առանձին դեպքերում նաև բջջային տարբեր հավելվածներ օգտագործելու միջոցով հանցագործություններ կատարելու, կազմակերպելու համար:
Անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից չօգտվելը պատճառաբանում են դրանց սակագնի բարձր արժեքով, շահագործման խափանումներով, համապատասխան քարտերի բացակայությամբ, շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակմամբ:
Ուսումնասիրությունը վկայում է, որ ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը չեզոքացնելու միջոցով հնարավոր է հասնել անազատության մեջ պահվող անձանց կողմից բջջային հեռախոս պահելու համար տույժերի նվազեցմանը: Դա կարող է խրախուսել անազատության մեջ պահվող անձանց կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելուն, և առանցքային նշանակություն ունի դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կիրառելու կամ պատժի հետագա կրումը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու գործընթացում:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով գործուն միջոցառումներ իրականացնել ՔԿՀ-ներում բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման ուղղությամբ, ինչպես նաև քանակական առումով բարելավել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը, գտնել մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը գրավիչ դարձնելու հնարավորություններ:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացվել է, որ իրականացվել է ՔԿՀ-ներում ռադիոհաճախականությունների խլացուցիչների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և հետագա կիրառման հնարավորության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով մշակվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ, իրականացվել են քննարկումներ բջջային օպերատորների հետ:
Հնարավոր է համարվել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացում՝ մինչև շաբաթական երեք անգամ: Ելնելով դրանից՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ՔԿՀ պետերին կառաջարկվի քննարկել տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացման հարցը և ըստ այդմ՝ կազմել նոր ժամանակացույց: Տեղեկացվել է նաև, որ հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ:

Նմանատիպ նյութեր
1327 դիտում
12:16 19-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
15842 դիտում
22:18 19-06-2018
Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»