211652_close_icon
views-count7385 դիտում article-date 21:32 16-07-2021

«Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել սցենարիստ, ռեժիսոր Արամ Մանուկյանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 14-ին  «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել սցենարիստ, ռեժիսոր, Արամ Մանուկյանի  /Արամտինո/՝ «Թույլ տվեք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նկարիչ և քանդակագործ Գեորգի Մանուկյանի մասին է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է նա որոշում Հայստանում վերարտադրել Իտալիայի ամենահայտնի շատրվաններից մեկը՝ Տրևիի հայտնի շատրվանը, իր գլուխգործոց քանդակներով, որը բացառիկ է աշխարհում:

Ֆիլմում սցենարիստ-ռեժիսոր Արամ Մանուկյանը, օգտագործելով այլաբանական մոտեցում, փորձել է հերոսին ներկայացնել այլ տեսանկյունից, որտեղ հերոսը ֆիլմում խոսում է ընդամնեը երկու բառ:

Նրա փոխարեն խոսում է միտքը կամ ներքին ձայը, որը հնչյունավորել է ՀՀ Վաստակավոր Արտիստ Բաբկեն Չոբանյանը: Ֆիլմն իր մատուցման ձևով տարբերվում է դասական ժանի վավերագրական ֆիլմերի կոնցեպտից, միևնույն ժամանակ, դիտողին պարգևելով հույզեր, այլախոհություն և մոտիվացնում անելու անհնարինը: Չնայած, որ սա Արամ Մանուկյանի անդրանիկ ֆիլմն է, այն արդեն հասցրել է ընդգրկվելու միջազգային կինոֆառատոնների ցուցակներում:

Ֆիլմի պրոդյուսեր Վազգեն Ղազարյանը հայտնում է, որը ֆիլմը մասնակցում է Իտալիայում կայանալիք Golden Short Film Festival –կինոփառատոնին, որտեղ ընդգրկվել է հիմնական ցուցադրությունների ցանկում և առաջադրվել է որպես Ոսկյա կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ նոմինացիայում:

Ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել նաև հետևյալ կինոփառատոններին՝

Inlove with art- Սանկտ Պետերբուրգ
Cannes short film festival-Ֆրանսիա
Golden Apricot Yerevan International Film Festival-Հայաստան
Cardiff International Film Festival- Միացյալ Թագավորություն
Tehran International short Film Festival-Իրանի Իսլամական Հանրապետություն

Հատուկ հրավերով մասնակցելու ենք  Rome Indpendent Cinema Festival-in և London International Short Film Festival-ին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր