211652_close_icon
views-count2809 դիտում article-date 15:03 17-07-2021

Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. Ոստիկանություն․ NEWS.am

Կառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման  182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց նա:          

Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են ոստիկանության ծառայողները կատարում ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի անդամների:

Նմանատիպ նյութեր