2835 դիտում
15:52 05-10-2015
ԱԺ-ի մոտից մոտ 21 քաղաքացի է բերման ենթարկվել. նրանց թվում նաեւ ԱԺ պատգամավոր է եղել
ԱԺ-ի մոտ Սահմանադրական բարեփոխումների դեմ իրականացվող «Ոչ» ճակատի ակցիայից ոստիկանությունը բերման ենթարկեց մոտ 21 մասնակցի։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բերման ենթարկվածների թվում էր նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատելով նրան՝ հորդորեց, որ իջնի ավտոմեքենայից։ Ա. Մանուկյանը, թեեւ ցանկանում էր բերման ենթարկվածների հետ գնալ, բայց իջավ մեքենայից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայում նախատեսված էր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն անցկացնել, որին կողմ են հիմնականում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Մյուս խմբակցություններն էլ դեմ էին արտահայտվում բարեփոխումներին։
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ շենքի դարպասների մոտ էին հավաքվել սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի մասնակիցները եւ բողոքի ակցիա էին իրականացնում։ Բախումներ էին սկսվել ոստիկանների հետ։ Ցուցարարները ցանկանում էին պաստառ տեղադրել ԱԺ-ի դարպասների վրա, ինչը ոստիկանները թույլ չէին տալիս։ Իսկ ԱԺ-ի ընդմիջումից հետո նոր Սահմանադրության նախագիծը 104 կողմ, 10 կողմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։
Լուսանկարը՝ news.am-ի
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
15:03 17-07-2021
Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. Ոստիկանություն․ NEWS.am
3193 դիտում
16:26 11-11-2021
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 33 քաղաքացի. Ոստիկանություն
5023 դիտում
06:16 20-09-2023
Կառավարության շենքի մոտ վիրավորների թվում նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանն է
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»