211652_close_icon
views-count1891 դիտում article-date 19:23 17-07-2021

Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա. Էդգար Ղազարյան

2021 թվական, հուլիսի 17, ժամը 18․00, իսկ Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթական չեն և ուժ մեջ են մտնում հրապարակման պահից, առաջարկում եմ Սահմանադրական դատարանում մի որոշում գրելու կապակցությամբ առաջացած ինտելեկտուալ ճգնաժամի հաղթահարման շատ պարզ միջոց․ Սահմանադրական դատարանը կարող է այսօր որոշում կայացնել 2021 թվականի օրացույցը փոխելու մասին՝ հուլիս ամիսը սահմանելով 34 օր։ Այս օրը կարող է սահմանվել հուլիսի 17․1, վաղը՝ 17․2, մյուս օրը՝ 17․3 և այդպես լուծել ժամկետային սահմանափակման հետ կապված խնդիրը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր