211652_close_icon
views-count1875 դիտում article-date 19:35 17-07-2021

Սահմանադրական դատարանը վճիռը կհրապարակի 21:00-ին

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։

Այս մասին հայտնել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը:

Քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը, հիշեցնում է News.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր