211652_close_icon
views-count63090 դիտում article-date 12:28 19-07-2021

Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota-ով բախվել է կայանված BMW X5-ին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. վիրավորին առաջինը օգնության է հասել X5-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Օհանյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածի թույլատրելի մասում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Միհրանյանի վարած BMW X5 մակնիշի  ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այնուհետև Toyota-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել կանաչ տարածքում:

Վթարի հետևանքով Toyota–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Գրետա Կարապետյանին, ում առաջինը օգնության է հասել   BMW X5-ի վարորդ Կ. Միհրանյանը, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Toyota–ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր