63321 դիտում
18:05 19-07-2021
Տիգրան Խաչատրյանը ատրճանակով կրակել էր. եվս մեկ տուժող Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով. Aravot.am
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարում) և ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջև օրեր առաջ ՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի գործով ևս մեկ տուժող կա, տեղեկացնում է Aravot.am-ի:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի և Կարեն Պողոսյանի միջև ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետև հնչել են կրակոցներ։ «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու«ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 18-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղևապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել է, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի և Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանության ժամանակ։
Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
16283 դիտում
14:29 06-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը վիճաբանության ժամանակ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է փեսայի ուղղությամբ
Այս բաժնից
36507 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից