211652_close_icon
views-count1809 դիտում article-date 12:17 20-07-2021

Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև՝ հրատապ օգնությունը, ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն,  ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով: 

Ի դեպ, քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:

Նմանատիպ նյութեր