1587 դիտում
14:38 21-07-2021
ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է tass.ru-ն։
«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները վատ չեն ընթանում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները ԼՂ հարցով բանակցությունների եռակողմ ձևաչափում հայտնվելու մտադրության մասին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ԼՂ հարցով ձեռք են բերվել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բավականին էներգետիկ մասնակցությամբ»:
«Նա մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այժմ զբաղվում ենք եռակողմ պայմանավորվածությունների իրագործման, կյանքի կոչելու հարցերով»,- եզրափակել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր
1213 դիտում
16:06 24-04-2023
Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում․ Պեսկով
13363 դիտում
00:33 27-10-2020
Հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը ձախողվել են. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
616 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
550 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար
868 դիտում
13:26 01-02-2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին