847 դիտում
17:02 09-06-2023
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
Եվրոպայի խորհրդի որոշումներ կայացնող մարմինը՝ Նախարարների կոմիտեն, Թուրքիային հորդորել է ազատ արձակել բանտարկված բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային և քուրդ քաղաքական գործիչներ Սելահաթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին: Կոմիտեն նաև հայտարարել է, որ կարող է սեպտեմբերին պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան չկատարի պահանջները։ Հաղորդում է Balkan Insight պարբերականը՝ վկայակոչելով Նախարարների կաբինետի որոշումը:
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ը: Ըստ որոշման՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում քննարկման համար պետք է նախապատրաստվի պատժամիջոցների «հնարավոր տարբերակները սահմանող փաստաթուղթ»։
Ըստ Balkan Insight-ի՝ միջոցառումները ներառում են Թուրքիայի հեռացումը Եվրոպայի խորհրդից:
Կոմիտեն ընդգծել է, որ Քավալայի կալանավորումը չունի որևէ ողջամիտ հիմք, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Դեմիրթաշին և Յուքսեքդաղին։
Քավալան, Դեմիրթաշը և Յուքսեքդաղը մի քանի տարի է՝ բանտում են՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց օգտին կայացված որոշումներին։ Թուրքիան մինչ այժմ մերժել է բոլոր որոշումները։
Թուրքիայի դատարանը Քավալային դատապարտել է ցմահ բանտարկության՝ 2013 թվականին Գեզի այգու բողոքի ցույցերը ֆինանսավորելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի համար։
Դեմիրթաշը և Յուքսեքդաղն ավելի քան վեց տարի բանտում են եղել ահաբեկչության հետ կապված ենթադրյալ կապերի պատճառով և ազատ չեն արձակվել՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի սահմանադրական դատարանի տարբեր որոշումներին:

Նմանատիպ նյութեր
2142 դիտում
10:26 22-07-2021
ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե երկիրը շարունակի ռուսական ռազմատեխնիկա ձեռք բերել
5152 դիտում
16:46 01-04-2017
Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային
Այս բաժնից
550 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
754 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
865 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից