211652_close_icon
views-count2458 դիտում article-date 13:40 22-07-2021

Կառավարությունը 8.9 մլրդ դրամ հատկացրեց 50,5 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել 2021 թվականի բյուջեի նախագծում եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8,9 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար:

Այդ ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4.15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:

Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը, դեպի Խոր Վիրապ ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը եւ այլ հատվածներ:

«Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ: Խոսքը ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր