1384 դիտում
14:50 01-09-2022
Գործադիրը 2.2 մլրդ դրամ հատկացրեց մի շարք օբյեկտներ բարեկարգելու համար, 1,1 մլրդ դրամ էլ փոխանցեց պահուստային ֆոնդին
Նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականին պետական բյուջեով նախատեսված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն-ը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ: Այս մասին նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ 2 մլրդ 232 մլն դրամ հատկացվելու է մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների և դրանք գույքով հագեցնելու համար:
Վահրամ Դումանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նշված գումարից 14,6 մլն դրամը հատկացվելու է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցմանը, 59,8 մլն-ը` Հայաստանի ազգային գրադարանի ջեռուցման համակարգի արդիականացմանը, 713,5 մլն-ը՝ մի շարք դպրոցների մարզադահլիճների վերակառուցմանը։
Հատկացված գումարի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք համայնքների դպրոցների վերանորոգման, մսուր–մանկապարտեզների կառուցման, տարբեր մարզական ֆեդերացիաներին մարզագույքով, թանգարաններն ու արվեստի դպրոցները անհրաժեշտ այլ գույքով ապահովելու միջոցառումներ։
Եվս 4,5 մլն դրամով կամրակայվեն Ամբերդ ամրոցի վթարային հատվածները, կբարեկարգվի հուշարձանի տարածքը։
«600 540 500 դրամ կհատկացվի «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար»,- հայտնեց Դումանյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց նախարարի չհիշատակած այն դպրոցները որոնցում վերանորոգման աշխատանքներ են արվելու:

Նմանատիպ նյութեր
3125 դիտում
14:04 18-11-2021
Գործադիրը մոտ 7 մլն դրամ հատկացրեց Կապանի դատարանի վերանորոգման համար
1666 դիտում
13:22 04-07-2019
Հայաստանում ևս 284 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն. գործադիրը հատկացրեց 834 մլն դրամ
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան