251289 դիտում
22:12 22-07-2021
Հիվանդանոցում մահացել է «Լֆիկ Սամոյին» պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ի վարորդ-առաքիչի կողմից ГАЗель-ով վթար-հրդեհի ենթարկված, հիվանդանոց տեղափոխված 25–ամյա ուղևորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 22-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո:
Վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը աշխատում էին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում հաշվառված «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային էին մոտեցրել փրկարարներն, իսկ մեկին՝ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։ Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել ճանապարհային ոստիկանի ծառայողական ավտոմեքենայով։
Տեղում աշխատել են ՃՈ ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էր նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր Հ․ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Վիրավորները Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել էին Երևան, և նրանցից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր, մեկն էլ ծանր-կայուն վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+