211652_close_icon
views-count1635 դիտում article-date 17:19 23-07-2021

Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դեմ` պահանջելով վերականգնել ԲԴԽ նախագահի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 21-ին:

Ռուբեն Վարդազարյանը պահանջում է վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/ լիազորությունների կասեցումը:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ:

Նմանատիպ նյութեր