211652_close_icon
views-count56273 դիտում article-date 19:40 23-07-2021

Հայտնի փաստաբանը ասում է. «Կերամա Մարացի»-ում անձին խոշտանգելու դեպքով շոշափվում են ինչ-որ «Լֆիկ Սամո», «Կիլիկիացի Բոգո», անունները, իսկ քննչական մարմինը տեղում դոփում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Մասիս Մելքոնյանը հերթական անգամ բարձրաձայնում է  2020 թ.-ի մայիսի 13-ին իր պաշտպանյալ, «Կերամա Մարացի» շինանյութի վաճառքով զբաղվող խանութներից մեկի  աշխատակից Բ․ Բաղդասարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու,  խոշտանգելու փատով  ոչ օբյեկտիվ ու բազմակաղմանի քննության, կատարած աշխատանքների մասին:

Նշված քրգործը, չգիտես ինչու, քննչական մարմնի կողմից դեռևս «կաղում է», ինչի համար էլ հայտնի փաստաբանը արդարացիորեն բարձրաձայնում է այդ մասին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործում շոշափվում է քրեական պատմություններով հայտնի «Կիլիկիացի Բոգոն», ում  «կրիշն է» համարվում գործարար Սամվել Ալեքսանյանը, հանրությանն հայտնի «Լֆիկ Սամոն», իսկ  «Կերամա Մարացի» ընկերության որոշ պաշտոնատար անձինք էլ «ջրից չոր են դուրս գալիս»՝ շնորհիվ  որոշ վայ քննիչների:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում փաստաբան Մ.Մելքոնյանը  ուզում է նաև հստակ պատասխան  դատախազությունից, թե ի վերջո ինչն  էիրենց կաշկանդում, որպեսզի իրականությունը բացահայտեն ու մեղավորները իրենց կատարած հանցանքի համար օրենքի ողջ խստությամբ պատախանատվության ենթարկվեն և,որ ամենակարևորն է՝ տրվի հստակ պատասխան, թե արդյո՞ք «Կերամա Մարացի»-ն  վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար փոխանցել է, թե ոչ, քանի որ ինչպես կասեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ օդից կախված լուրերի համաձայն՝ հիմնադրամին գումարներ փոխանցելուց հետո թե՛ Բոգոն, թե՛ «Կերամա Մարացի»-ի որոշ անձինք, ովքեր խոշտանգել ու ունեզրկել են Բ․ Բաղդասարյանին, իրենց անպարտելի են զգում օրենքի առաջ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հարցազրույց էր ունեցել «Կերամա Մարացի»-ի սեփականատերերի մեղքով բռնության ենթարկված Արմեն Գյուրջյանի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Մասիս Մելքոնյանի հետ:

«Դեպքը, որը ուզում ենք ներկայացնել, ունի բավականին հետաքրքիր նախապատմություն:

Խնդիրն հետևյալն է. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնում 2020 թ.-ի մարտի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի հատկանիշներով, սակայն խնդիրն ավելի գլոբալ է, ունի խորքային արմատներ, որի մասին կուզեի նշել: Գործով հաղորդում տված անձը՝ Արմեն Գյուրջյանը, աշխատել է մեզ բոլորիս հայտնի՝ «Կերամա Մարացի» շինանյութի վաճառքով զբաղվող խանութներից մեկում՝ որպես պահեստապետ: Խանութի մասնաճյուղերից մեկի տնօրենը 2018 թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինչ-ինչ ծագած հարցի շուրջ Արմեն Գյուրջյանին դաժանաբար ծեծի է ենթարկել, սակայն Ա. Գյուրջյանը շատ մանրամասնորեն նշել է, որ նա մենակ չի եղել, նրա հետ եղել են հանրությանը բավականին հայտնի անձինք, որոնց նախաքննական մարմինը դեռ չի անդրադարձել և նույն անձի կողմից նա ծեծի է ենթարկվել նաև 2018 թ.-ի հունվարի 9-ին:

Հրապարակայնացնելու նպատակը կայանում է նրանում, որ բոլորիս քաջ հայտնի է, որ մենք այսօր թևակոխել ենք նոր իրողություն և գաղափարական իմաստով բոլորս համոզված ենք, որ Հայաստանը ընթանում է իրավական և օրինական պետության ճանապարհով:

Բոլորիս նաև քաջ հայտնի է, թե ինչ արատավոր բարքեր են գործել մինչև 2018 թ.-ի հայտնի քաղաքական իրադարձությունները: Շատ մանրամասնությունների մեջ չխորանալով, ասեմ, որ իշխանության մոտ գտնվող, իշխանության հետ սերտ կապեր ունեցող որոշ անհատներ ունեցել են խմբեր՝ զինված, պատրաստված և այդ մարդիկ, վայելելով իշխանության հովանավորչությունը, վայելելով իշխանության անտարբերությունը, իրենց վերաբերվող հարցերը՝ թե անձնական, թե գույքային, թե իրենց ընտանիքի անդամներին վերաբերող հարցերը լուծել են բացառապես իրենց հարմար տարբերակով, որը որևէ աղերս կամ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ: Ինչ են արել՝ մարդուն կանչել են, անհիմն մեղադրել են ինչ-որ գողացված կամ պակաս ապրանքները յուրացնելու մեջ՝ առանց գույքագրում, առանց ստուգումներ կատարելու և առանց մարդու կարծիքը անգամ հարցնելու, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել և դա արվել է այն ժամանակ իրավապահ մարմինների և իշխանությունների ներկայացուցիչների լուռ համաձայնության ներքո: Մենք համոզված ենք, և վստահ ենք, որ այսօր այդ արատավոր երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ, բայց եկեք տեսեք, որ, այո, այսօրվա իրավապահ մարմինները կարծես թե նորից հապավում են, քանի որ Արմեն Գյուրջյանի հաղորդումը, նրա կողմից ներկայացված բացատրությունը՝ իրենց բոլոր փաստական հանգամանքներով համընկնում են ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշված արարքի հատկանիշներին, ինչը ավելի ծանր հանցագործություն է, քան 118 հոդվածը և վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր ուղղակի քրեական գործը հարուցեր 119 հոդվածով: Իրադարձություններից առաջ չընկնելով, ես հույս եմ հայտնւոմ որ վարույթն իրականանցող մարմինը կանի և պարտավոր է անել բոլոր հնարավոր միջոցառումները այս հանցագործության բոլոր դետալները բացահայտելու համար, քանի որ հայտնի իրողություն է՝ հանցագործությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը՝ դա հանցագործությունը բացահայտելն է, հանցագործության բոլոր մասնակիցների ի հայտ բերելն է ու նրանց պատախանատվության ենթարկելն է, ինչը ունի նաև հասարակական մեծ նշանակություն, քանի որ այսօր խմբավորումները դեռ կան, ազատության մեջ են և եթե նրանք ենթարկվեն պատասխանատվության, ենթարկվեն հասարակության բացասական վերաբերմունքին, ապա նրանք կդադարեն այդ գործելաոճը շարունակել: Ինչն է անհանգստացնող՝ քրեական գործը հարուցվել է մարտի 13-ին, և արդեն շուրջ մեկ ամիս է, վարույթ իրականացնող մարմինը չի ցուցաբերում անհրաժեշտ պատշաճ ջանասիրություն և չի ձեռնարկում անհրաժեշտ բոլոր այն օրենքով նախատեսված միջոցառումները, որը պետք է ձեռնարկեր և պարտավոր էր ձեռնարկել:

Այսօր մենք դեռ սպասողական վիճակում ենք, ես միջնորդություններ եմ ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազին, միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, հույս ունեմ, որ իմ միջնորդությունները պատշաճ կերպով կքննարկվեն և արարքին կտրվի ճիշտ իրավական գնահատական, քանի որ նրանց դաժան և անմարդկային վերաբերմունքի և գործողությունների շնորհիվ ես վստահաբար կարող եմ ասել, որ մինչ օրս Արմեն Գյուրջյանի մոտ առկա են հետևանքային մնացորդներ ՝ առողջական իմաստով, և այո, ինչ-որ չափ նաև աշխատունակության հնարավորությունների նվազում ունի այդ մարդը և նա այսօր սպասում է արդար որոշման: Մենք հույս ենք հայտնում որ վարույթ իրականացնող մարմինը կցուցաբերի այդ ջանասիրությունը , քանի որ նորից եմ կրկնում, սա այն բացառիկ դեպքերից է, որը ի ցույց կդնի նախկին արատավոր երևույթների նկատմամբ պետական մարմինների պայքարելու վճռականությունը»:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններում ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ ևս այլ քաղաքացիներ տուժած լինեն «Կերամա Մարացի» ընկերության պատասխանատուների կողմից և խնդրում են՝ ովքեր տուժել են, կարող են դիմել «ՄՄ» իրավաբանական գրասենյակ կամ ոստիկանութան Քանաքեռ -Զեյթունի բաժին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր