66685 դիտում
14:05 24-07-2021
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ վերջիններս և ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։
Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։
Վիրավորներից 3-ին, մինչ բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները։
Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+