59965 դիտում
13:33 26-07-2021
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը․ ժամանել են մարզի ոստիկանապետը, դատախազն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+