129250 դիտում
19:28 24-02-2023
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ժամանել են մարզի ոստիկանապետը, դատախազն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի դատախազության դատախազ Սարգիս Պետրոսյանը։
Ժամանել է նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել է նաև Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+