40418 դիտում
18:24 26-07-2021
Կասկադյորական ավտովթար Նուբարաշենի բանտի ճանապարհին․ Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:3-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:
Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում արդեն 6-րդ վթարն է տեղի ունենում, իսկ բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն, որպեսզի նշված հատվածում կամ արագաչափ տեղադրեն, որը նախկինում եղել է, կամ արհեստական անհարթություն, որպեսզի կանխվեն նման վթարները, սակայն դրական պատասխան չենք ստացել պատկան մարմիններից:
Նախկինում, երբ արագաչափ դրված էր, վարորդները զգուշավորություն էին ցուցաբերում, իսկ արագաչափը երբ հանեցին, վթարների թիվն ավելացավ:
Գոնե այս դեպքից հետո ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն, խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ չկա երաշխիք, որ սա կլինի վերջին վթարը»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+