211652_close_icon
views-count27969 դիտում article-date 10:31 31-10-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում   դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն  հրշեջների կողմից ավտոմեքենայից դուրս բերված քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է  զգում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Վաղարշակ Սարգսյանը, որպեսզի  հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, մինչև կմոտենա ավտոքարշակը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է  պարեկային ծառայության  Երևանի գնդի  1-ին գումարտակի  2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքի գազավթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն  մի քանի  ժամ է, աշխատանքներ են կատարում՝ վնասված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր