1845 դիտում
19:50 28-07-2021
Ոչ մի օտար երկիր կամ երկրի բանակ մեր փոխարեն չի գա պաշտպանելու մեզ ու մեր երկիրը. Եվրոպայի հայերի համագումար
Հապաղելը անթույլատրելի է: Միասնական ուժերով դիմակայենք արտաքին թշնամու շարունակական բոլոր ոտնձգություններին:
Հայաստանի սահմաններում ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են եւ խրախուսվելով թուրքական անվերապահ աջակցությունից եւ միջազգային բոլոր ուժերի՝ այդ թվում գերտերությունների մեղմ ասած լռությունից եւ անգործությունից ավելի եւ ավելի ագրեսիվ բնույթ են ստանում:
Ադրբեջանի կողմից առանց դադարի հրահրվող բախումները տարբեր սաստկությամբ շարունակվում են Հայաստանի սուվերեն տարածքում եւ սահմանների վրա:
Նենգ թշնամին լավագույնս օգտվելով մեր ներքին անհամաձայնություններից եւ դիմադրողական ուժի ջլատումից, օրըստօրե ավելի է լկտիանում եւ ՀՀ–ի նկատմամբ իր զավթողական քաղաքականությունը որպես շարունակական պրոցես առաջ մղում:
Հայրենիքի սահմանները եւ անվտանգությունը հնարավոր է պաշտպանել եւ ապահովել բացառապես հայրենի ուժերով եւ արտաքին թշնամու դեմ միասնական ամուր ճակատով:
Հարկավոր է գիտակցել, որ ոչ մի օտար երկիր կամ երկրի բանակ մեր փոխարեն չի գա պաշտպանելու մեզ ու մեր երկիրը: Բոլորի հետ բարեկամ եւ դաշնակից լինելը լավ է եւ պիտի ձգտել դրան, բայց բացարձակորեն նրանց վրա հույս կապելը անմտություն եւ ինքնախաբեություն:
Մեր հերոս զինվորներն ու սպաները 44–օրյա պատերազմում իրենց կյանքը զոհեցին, որպեսզի մենք գիտակցենք, արտաքին թշնամու դեմ միասնական ուժի անհաղթահարելի մոգական ուժի արժեքը:
Թշնամին երբ տեսնի, որ մենք միասնական ենք ու պատրաստ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը եւ պատժելու թշնամուն, երբեք չի հանդգնի շարունակել իր լկտի ոտնձգությունները:
Կոչ ենք անում ժողովրդի վստահությանը վերստին արժանացած հայրենի իշխանություններին, ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական ուժերին, Արցախի իշխանություններին, հայրենաբնակ ժողովրդին եւ ողջ սփյուռքին՝ նենգ թշնամու դեմ կազմել մի միասնական կուռ ճակատ եւ քաղաքական ու ռազմական բոլոր միջոցներով չեզոքացնել նրա բոլոր թշնամական ու անմարդկային գործողությունները, նրան պարտադրել խաղաղություն եւ հաստատել մեր ազատ ու ինքնիշխան ապրելու կամքը բոլորին:
Արտաքին թշնամու դեմ միասնականությունն է փրկության եւ հաղթանակի բանալին:
Եվրոպայի հայերի համագումար,
Շվեդիա

Նմանատիպ նյութեր
1472 դիտում
15:24 21-09-2021
Անկախության 30-ամյակը դիմավորենք ազգային միասնականության գիտակցված և աննկուն ոգով․ Եվրոպայի հայերի համագումար
1234 դիտում
16:28 23-04-2022
ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար․ Ամերիկայի հայկական համագումար
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»