211652_close_icon
views-count2563 դիտում article-date 09:53 29-07-2021

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Նմանատիպ նյութեր