211652_close_icon
views-count2075 դիտում article-date 12:35 29-07-2021

Դադարեցվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը. այնտեղ սովորում է 4 ուսանող

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դադարեցնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ:

Գորիսում ինստիտուտի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ: Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Ներկայումս Մասնաճյուղում  սովորում է  չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվում էր հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Ինստիտուտի ֆինանսական հնարավորություններ բավարար չեն  մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանական կայունությունը ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին (2013-2014 ուս. տարում սովորում էր 20 պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող և 5 վճարովի սովորող, 2017-2018 ուս. տարում մասնաճյուղն ավարտել է 9 անվճար՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող, 2018-2019 ուս.տարում՝ 4 անվճար և 5 վճարովի սովորող):

Իր գործունեությունը 2015 թվականից մինչև 2020 թվականը ծավալել է Գորիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Շառլ Անձնավուրի անվան երաժշտական դպրոցի շենքից հատկացված տարածքում: Այդ ժամկետը լրանալուց հետո դասապրոցեսը  կազմակերպվում է Գորիս քաղաքի թատրոնի շենքում:

Նմանատիպ նյութեր