211652_close_icon
views-count2246 դիտում article-date 14:41 30-07-2021

Նիկոլ Փաշինյանը 18 օրով արձակուրդ է ուղարկել Սյունիքի մարզպետին. նրան կփոխարինի Նարեկ Բաբայանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տրամադրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ:

2. Մելիքսեթ Պողոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր