52019 դիտում
16:31 30-07-2021
Արարատի մարզում վրաերթի հետևանքով մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վիճաբանության և ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցված մեկ այլ քրեական գործից հետո։
Այդ մեկ քրեական գործը վերաբերում է Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին վրաերթի ենթարկելուն և անզգուշությամբ մահ պատճառելուն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Մասիսի քննչական բաժնում վրաերթի փաստով քրեական գործը քննվում էր, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև վրաերթը վրաերթի ենթարկված ու մահացած Տ․ Խլղաթյանը եղել է վրաերթի հարևանությամբ գտնվող Այնթափ համայնքին պատկանող զվարճանքի կենտրոններից մեկում, որտեղ մի խումբ անձինք, այդ թվում՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Հենրիկ Ա․-ն, 28-ամյա Նարեկ Մ․-ն և վրաերթի հետևանքով մահացած Տ․ Խլղաթյանը զվարճանքի կենտրոնում խուլիգանություն են կատարել, որը վերածվել է վիճաբանության։ Այնուհետև այն շարունակվել է դրսում՝ զվարճանքի կենտրոնի դիմաց։
Հենրիկ Ա․-ն պարզաբանում պահանջելու նատակով Տ․ Խլղաթյանին դուրս է հրավիրել զվարճանքի կենտրոնից, որտեղ շարունակվել է վիճաբանությունը։ Ըստ Հենրիկ Ա․-ի՝ Տ խլղաթյանը պարելու ժամանակ կանգնել է իր ոտքին, և ինքը նրան ասել է, որ եթե պարելը շարունակի, ապա թող ուշադիր լինի, որպեսզի նույն բանը չկրկնվի։ Սակայն Տ․ Խլղաթյանը գլխով հարվածել է Հենրիկ Ա․-ի քթին։ Այդ մասին վերջինս նույնպես հայտնել է ոստիկաններին։
Դրանից հետո վիճաբանությանը միջամտել է Նարեկ Մ․-ն, ով Հենրիկ Ա-ի ընկերն է և նրան հարվածելու համար հայհոյանքներ է հնչեցրել Տ․ Խլղաթյանի հասցեին և իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս նստատեղին, պատճառելով վնասվածք։
Արդեն դանակահարված Տ․ Խլղաթյանը վազել է դեպի հանդիպաց գոտի, անցել երկաթե արգելապատնեշները, և դեպի Երասխ ընթացող BMW-ի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։
Նշված դեպքը բացահայտելու համար Արարատի մարզի ոստիկանապետ Գ․ Ամիրխանյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ու պարզվել էր, որ Ոստիկանության Արարատի մազային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հենրիկ Ա․-ն և Նարեկ Մ․-ն ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագարել է հետիոտնի մահը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազոր Սուրեն Ավանեսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաբայանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+