211652_close_icon
views-count9174 դիտում article-date 08:50 31-07-2021

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Մրցավարների որոշեցին 4-1 հաշիվ, և մեր բռնցքամարտիկը դուրս եկալ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Նշենք, որ Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:



 

Նմանատիպ նյութեր