54238 դիտում
12:40 01-08-2021
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը, Խաչարձան գյուղի սար բարձրանալիս, УАЗ-ով գլորվել ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է ունեցել ու շրջվել, գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակիր հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները, քննիչներն ու բժիշկները մոտ 800 մետր հատված ոտքով են մոտեցել վթարի վայրին, քանի որ ճանապարհն անանցանելի է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+