211652_close_icon
views-count8244 դիտում article-date 23:06 01-08-2021

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օդային տարածքը այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար. Էդգար Ղազարյան

«Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի եւ ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանը նենգաբար կատարում է ադրբեջանա-թուրքական բոլոր ծրագրերը։ Հայաստանի օդային տարածքը նա այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Վայոց ձորի երկնքում Նախիջևանն աշխարհի հետ կապող օդանավերը թռնում են անարգել: Հաջորդ քայլում, հավանաբար, Վայոց ձորի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող անվտանգ եւ հուսալի ցամաքային հաղորդակցության հնարավորությունները կլինեն: Ապագա կա, սիրելի հայրենակիցներ: Սա է ձեր համար կեղծված ընտրությունների ապագան:

Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր